Բաքվում ԱՄՆ դեսպան․ Պատրաստ ենք աջակցել ՀՀ և Ադրբեջանի միջև խնդիրների լուծմանը

Բաքվում ԱՄՆ դեսպան․ Պատրաստ ենք աջակցել ՀՀ և Ադրբեջանի միջև խնդիրների լուծմանը

PanARMENIAN.Net - Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Լի Լիտցենբերգերը հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել ՀՀ և Ադրբեջանի միջև խնդիրների լուծմանը։

«Բոլորն են հասկանում, որ երկրների միջև դեռ կան բազմաթիվ չլուծված խնդիրներ: Դա երկար գործընթաց է լինելու և հանդիպումներ ու համատեղ աշխատանք կպահանջի՝ այդ խնդիրները կարգավորելու համար», - ասել է դեսպանը, գրում է Interfax.az-ը:

Նրա խոսքով, Վաշինգտոնը «փնտրում է ցանկացած հնարավորություն»՝ օգնելու Ադրբեջանի և Հայաստանի միջև առկա խնդիրների լուծմանը։

Որպես օրինակ Լիտցենբերգերը նշել է Նյու Յորքում, ՄԱԿ ԳՎ նստաշրջանի շրջանակում ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդի առանձին հանդիպումներն Ադրբեջանի և ՀՀ ԱԳ նախարարների հետ։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---