Ադրբեջանը կարող է Իսրայելից «Հեց 3» ՀՀՊ համակարգ գնել![]() 4 հոկտեմբերի 2021 - 18:29 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանը կարող է Իսրայելից «Հեց 3» (Arrow-3) հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) համակարգ գնել: Arrow-3-ն իսրայելա-ամերիկյան արտադրության հակահրթիռային համակարգ է, որը նախատեսված է միջին գործողության շառավիղով կառավարվող հրթիռներից պաշտպանվելու համար։ Համակարգը մշակել են իսրայելյան Israel Aircraft Industries-ը և ամերիկյան Boeing կոնցերնը։ Այդ երկու ընկերությունը 2012-ին գործակցության մասին համաձայնագիր են կնքել Arrow-3-ի մասով, գրում է Haqqin.az-ն իսրայելյան NEWSru.co.il-ին հղումով։ Ի տարբերություն Arrow-1 և Arrow-2 համակարգերի, նոր համակարգում կիրառվում է կինետիկ խոցման մարտագլխիկ։ Հրթիռի երկրորդ աստիճանը թույլ է տալիս Arrow-3-ին նախորդ տարբերակից երկու անգամ ավելի հեռու թռչել։ Arrow-3-ը կարող բալիստիկ հրթիռներ որսալ մթնոլորտից դուրս։ Թիրախի խոցումն իրականցվում է ուղիղ նշանառության և խոցման միջոցով։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |