Մատվիենկո․ Մոտ ապագայում Պուտին-Փաշինյան հանդիպում կլինի

Մատվիենկո․ Մոտ ապագայում Պուտին-Փաշինյան հանդիպում կլինի

PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մոտ ապագայում անձնական հանդիպում կունենան։ Այդ մասին հայտարարել է ՌԴ Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպմանը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս տարի արդեն երեք անձնական հանդիպում են ունեցել, 14 հեռախոսազրույց և մոտ ժամանակներս նախապատրաստվում է անձնական նոր հանդիպում», - ասել է Մատվիենկոն:

Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը եռօրյա պաշտոնական այցով Ռուսաստանի Դաշնությունում է։ Պատվիրակությունը կհանդիպի նաև ՌԴ ԴԺ Պետական դումայի ղեկավար Վյաչեսլավ Վոլոդինին, արդեն հանդիպել են ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---