Եվրոպայում թույլատրել են օգտագործել BioNTech/Pfizer-ի և Moderna-ի 3-րդ դեղաչափը՝ թուլացած իմունիտետի դեպքում![]() 5 հոկտեմբերի 2021 - 17:59 AMT PanARMENIAN.Net - Դեղամիջոցների եվրոպական գործակալությունը (EMA) հոկտեմբերի 5-ին թույլտվություն է տվել կորոնավիրուսի դեմ BioNTech/Pfizer-ի և Moderna-ի արտադրության պատվաստանյութերի 3-րդ դեղաչափ ներարկել թուլացած իմունիտետով մարդկանց։ Ըստ գործակալության հայտարարության, EMA-ն եզրակացության է եկել, որ Comirnaty (BioNTech/Pfizer) և Spikevax (Moderna) պատվաստանյութերը կարելի է նշանակել լրջորեն թուլացած իմունային համակարգով անձանց պատվաստանյութի 2–րդ դեղաչափի ներարկումից առնվազն 28 օր անց։ Նշվում է, որ այս հանձնարարականը հիմնված է այն տվյալների վրա, որ այդ պրեպարատների լրացուցիչ դեղաչափերն ավելացնում են կորոնավիրուսի դեմ հակամարմիններ արտադրելու ունակությունն այն անձանց օրգանիզմներում, ով օրգանների փոխպատվաստման վիրահատություն է տարել և թուլացած իմունիտետ ունի։ Միևնույն ժամանակ EMA-ում նշել են, որ չկան ուղիղ ապացույցներ, որ տվյալ պացիենտների մոտ հակամարմիններ արտադրելու կարողության հաշվին այդ մարդիկ պաշտպանվել են Covid-19-ից, սակայն, ինչպես ակնկալվում է, պատվաստանյութի լրացուցիչ դեղաչափը կավելացնի պաշտպանվածության մակարդակը գոնե որոշ պացիենտների դեպքում։ Նշվել է նաև, որ հարկավոր է տարբերակել պատվաստանյութի լրացուցիչ դեղաչափի տրամադրումը թուլացած իմունիտետով մարդկանց և այսպես կոչված բուստերային տարբերակը՝ երբ պատվաստանյութի 3-րդ դեղաչափը տրվում է նորմալ իմունիտետով մարդկանց։ Նշվել է, որ սրտային կամ այլ պաթոլոգիաներ բուստերային դեղաչափերից հայտնի չեն, սակայն այդ հարցը խիստ զննության տակ է։ EMA-ն նշել է, որ Եվրոպայի երկրներն իրենք պետք է որոշում կայացնեն պատվաստանյութի 3-րդ դեղաչափի կիրառման վերաբերյալ։ ԵՄ մի շարք երկրներում արդեն սկսել են կիրառել Covid-19-ի դեմ պատվաստանյութերի 3-րդ դեղաչափը։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |