ԵՊՀ աշխատակիցները 3000 դրամ կփոխհատուցեն ՊՇՌ ամեն թեստի համար![]() 5 հոկտեմբերի 2021 - 13:55 AMT PanARMENIAN.Net - Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) աշխատակիցները 3000 դրամ փոխհատուցում կստանան ՊՇՌ յուրաքանչյուր թեստի համար, բայց ոչ ավելի, քան ամսական 2 անգամ հաշվարկով։ Այդ մասին ասվում է ԵՊՀ ֆեյսբուքյան էջում։ Կորոնավիրուսային համավարակի կանխարգելման նկատառումներից ելնելով և առաջնային համարելով աշխատակիցների առողջության պահպանումը՝ ԵՊՀ ռեկտորի ժպ Հովհաննես Հովհաննիսյանն Արհեստակցական կազմակերպության առաջարկության հիման վրա նոր հրաման է ստորագրել։ «Հովհաննես Հովհաննիսյանի 2021 թ․ հոկտեմբերի 4-ի հրամանով ՊՇՌ (պոլիմերազային շղթայական ռեակցիայի) թեստի համար ԵՊՀ աշխատակիցները կստանան 3000 ՀՀ դրամ փոխհատուցում յուրաքանչյուր հետազոտության համար, բայց ոչ ավելի, քան ամսական 2 անգամ հաշվարկով։ Փոխհատուցման վերաբերյալ մանրամասների համար անհրաժեշտ է դիմել ԵՊՀ արհեստակցական կազմակերպություն կամ ստորաբաժանման ղեկավարին»,-ասվում է գրառման մեջ։ Ըստ հոկտեմբերի 1-ին ուժի մեջ մտած ԱՆ հրամանի, աշխատակիցները մինչև հոկտեմբերի 14-ը պետք է գործատուին ներկայացնեն կորոնավիրուսի առկայության բացասական թեստ, պատվաստման մասին հավաստագիր կամ տեղեկանք բացարձակ հակացուցման մասին։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |