Նախագահ․ Որպես ժողովուրդ՝ լավ գիտենք ուսուցչի տեղը մեր արժեհամակարգում![]() 5 հոկտեմբերի 2021 - 13:56 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն Ուսուցչի օրվան նվիրված իր ուղերձում նշել է, որ հայերը, որպես ժողովուրդ, շատ լավ գիտեն ուսուցչի տեղն իրենց արժեքային համակարգում: Նա նշել է, որ պետականությունը ծնվում և ապրում է նաև կրթության շնորհիվ, որ նույնն է՝ կրթված անհատի, կրթված հասարակության, կրթված ժողովրդի շնորհիվ: Այն ժամանակներում, երբ չենք ունեցել պետականություն, ուսուցիչն է հոգևորականի հետ միասին մեր մեջ վառ պահել Հայրենիքի, Հավատի ու Լեզվի, ասել է թե՝ մեր ինքնության լույսը: «Ուսուցչի օրը նշում ենք բարդ ժամանակներում, մտահոգիչ ու ուժերի գերլարում պահանջող իրավիճակում, երբ ոչ միայն մեր հնարավորություններն ու ուժերը համատեղելու, մեր փորձն ու գիտելիքը ներդնելու, այլև նորովի սովորելու և սովորեցնելու կարիք ունենք՝ երբեք չզլանալով աշակերտ լինել և սովորել Ուսուցչից՝ այդ բառերի ամենալայն իմաստով: Դպրոցն այն մեկնարկային կետն է, որտեղից, ինչպես և ընտանիքից, սկսվում է մեր ինքնության գիտակցումը՝ շնորհիվ մեր ծնողների, մեր ուսուցիչների, որոնք հաճախ են տարբեր իրավիճակներում փոխարինում միմյանց: Ասել է, թե՝ երկրի ապագան սկսվում է ուսուցչից, նրա տված դաստիարակությունից ու գիտելիքից, մեզ փոխանցվող նրա փորձից ու խորհրդից, որոնք բոլոր ժամանակներում էլ մնում են արժեքավոր ու անհրաժեշտ: Այսօրվա աշխարհում ուսուցչի դերն այլևս չի սահմանափակվում գիտելիքի մատուցմամբ: Պետք է կարողանալ առավելագույն խորությամբ ըմբռնել երկրում, հասարակության մեջ, աշխարհում տեղի ունեցող փոփոխությունների էությունը: Մենք կարող ենք կառուցել դպրոց, համալսարան, բայց առանց որակյալ ուսուցչի չի կարող որակյալ արդյունք լինել»,-ավում է ուղերձում: Նախագահը նշել է, որ պետք է ստեղծել բոլոր պայմանները, որպեսզի ուսուցիչները հնարավորություն ունենան ոչ միայն արժանի քաղաքացիներ կրթել, այլև կատարելագործել իրենց հմտությունները, զարգացնել գիտելիքները, որպեսզի բոլորս կարողանանք ապրել ուժեղ, բարեկեցիկ, անվտանգ և առողջ երկրում։ Հոկտեմբերի 5-ին Հայաստանում նշում են Ուսուցչի օրը։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |