Ուսուցչի օրվա առթիվ Արցախի բոլոր դպրոցների ուսուցիչները 25,000-ական դրամ կստանան

Ուսուցչի օրվա առթիվ Արցախի բոլոր դպրոցների ուսուցիչները 25,000-ական դրամ կստանան

PanARMENIAN.Net - Ուսուցչի օրվա առթիվ Արցախի բոլոր դպրոցների ուսուցիչները կստանան 25 000-ական դրամի պարգև։

Դրամական պարգևն ուսուցիչներին կտրամադրվի Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի կարգադրությամբ, տեղեկացնում է Արցախի նախագահի մամուլի ծառայությունը։

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը տեղեկացրել է, որ 44-օրյա պատերազմում Արցախում զոհվել է 14 ուսուցիչ, կրթական համակարգի 2600 աշխատակից տեղահանվել է բնակավայրերից և զրկվել հարազատ կրթoջախում արժանապատիվ աշխատանքի իրավունքից։

Հոկտեմբերի 5-ին Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում նշում են Ուսուցչի օրը։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---