Ստեփանակերտի պանթեոնը կառուցապատվում և բարեկարգվում է![]() 6 հոկտեմբերի 2021 - 10:47 AMT PanARMENIAN.Net - Ստեփանակերտի պանթեոնում կառուցապատման և բարեկարգման աշխատանքներ են ընթանում։ Միջոցներ են հատկացվել պետբյուջեից, ինչպես նաև բարեգործական խողովակներով, տեղեկացնում է «Հայաստանի Հանրապետությունը»։ Ըստ Ստեփանակերտի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության բաժնի պետ Սեյրան Սաֆարյանի՝ Պանթեոնի կառուցապատման ծրագիրը նախատեսվում է ավարտին հասցնել 2022-ին: Առաջին փուլում հողային աշխատանքներ կիրականացվեն, կկառուցվեն հենապատեր ու ճեմուղիներ, ինչպես նաև կավարտվի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի շինարարությունը, որն ընթացքի մեջ է: Նրա խոսքերով՝ կառուցապատման աշխատանքներն առավել արագ թափով առաջ կընթանային, եթե խոչընդոտող որոշ հանգամանքների պատճառով գործընթացը չընդհատվեր: Խնդիրն այն է, որ տարածքում մեծ ծավալի հողաշերտեր են գոյացել, որոնք բնական ճանապարհով նստվածք պիտի տան, ու նոր միայն ծավալվեն կառուցապատման աշխատանքները: Երկրորդ փուլում, ըստ նախագծի, կավարտվեն ճեմուղիների խճապատումն ու սալապատումը: Այնուհետև մասնագետները ձեռնամուխ կլինեն շիրմաքարերի տեղադրմանը: Ինչպես տեղեկացրել է արցախյան երրորդ պատերազմում զոհված և վիրավորված զինծառայողների հարազատների միության նախագահ Արմեն Սարգսյանը, շիրմաքարերի ընտրությունն արել են նահատակված տղաների ծնողները՝ խնդիրը քննարկելով քաղաքապետարանում: «Միահունչ» կլինեն նաև խնկամաններն ու ծաղկամանները: Պանթեոնն ամբողջովին կլուսավորվի և կկանաչապատվի, տարածքում կկատարվի ցրտադիմացկուն ծառերի և թփերի տունկ, կտեղադրվեն գեղարվեստորեն ձևավորված նստարաններ, կկառուցվեն ցայտաղբյուրներ: Այն կունենա երկու մուտք՝ բարեկարգ ճանապարհներով և համապատասխան հարթակներով: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |