Բաքվից գերու խոշտանգված մարմին տեղափոխելու փաստը գաղտնի է պահվել![]() 6 հոկտեմբերի 2021 - 11:09 AMT PanARMENIAN.Net - ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը տեղյակ չէ, թե ինչպես է պատահել, որ Բաքվից Երևան եկող ինքնաթիռը ոչ թե դատարկ է եղել, այլ բերել է գերևարված անձանց խոշտանգված մարմիններ: Հոկտեմբերի 5-ին խորհրդարանում լրագրողի հարցին, թե ինչո՞ւ է այդ հանգամանքը հանրությունից գաղտնի պահվել՝ Քոչարյանը պատասխանել է, որ դա իր բացթողումն է. մանրամասն կուսումնասիրի դեպքը և պարզաբանում կներկայացնի, գրում է «Առավոտը»։ Ամիսներ առաջ, իշխանական պատգամավոր Նազելի Բաղդասարյանը հայտարարել էր Բաքվից Երևան եկող ինքնաթիռի մասին, որ գերեվարված անձանց է տեղափոխելու Հայաստան: Ավելի ուշ պարզ դարձավ, որ ինքնաթիռը դատարկ է եկել: «Հետքը» հոդված է հրապարակել, որտեղ մայրը պատմում է որդու մասին՝ տեղեկացնելով, որ նրա խոշտանգված մարմինը Երևան է տեղափոխվել այն ինքնաթիռով, որն ասվել է, թե դատարկ է եկել: «Հետքը» պատմում է 19-ամյա Գագիկ Մկրտչյանի մասին, որը գերեվարվել էր դեկտեմբերի 6-ին Հադրութի Տյաք գյուղից: Տղայի անհետանալուց վեց ամիս անց մայրը ստանում է նրա խոշտանգված դին՝ 2021-ի ապրիլի սկզբին: Նրա մարմինը խոշտանգված և գլխատված է եղել։ 19-ամյա ժամկետային զինծառայող Մկրտչյանի սպանության գործով հայ իրավապաշտպանները դիմել են Եվրոպական դատարան: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |