Վարանդայի շրջանում անհետ կորած համարվող ևս 2 հայ զինծառայողի աճյուն են գտել

Վարանդայի շրջանում անհետ կորած համարվող ևս 2 հայ զինծառայողի աճյուն են գտել

PanARMENIAN.Net - Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները փրկարարական մեկ ջոկատով հոկտեմբերի 5-ին իրականացվել են Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում։

Հայտնաբերվել է ռազմական գործողությունների ընթացքում զոհված և մինչ օրս անհետ կորած համարվող ևս 2 հայ զինծառայողի աճյուն: Նրանց ինքնությունը կհաստատվի դատաբաժշկական փորձաքննությունից հետո:

Զինադադարից հետո Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում փրկարարական ջոկատները մինչ օրս հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1680 աճյուն։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---