Երևանում հիփոթեքի եկամտահարկի ծրագիրն աստիճանաբար վերացնելու նախագիծն ընդունվել է 1-ին ընթերցմամբ![]() 6 հոկտեմբերի 2021 - 13:02 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է հիփոթեքային վարկի տոկոսադրույքի մարմանն ուղղվող եկամտահարկի վերադարձի համակարգը Երևանում աստիճանաբար հանելու օրինագիծը։ Կողմ է քվեարկել 59 պատգամավոր, դեմ՝ 22-ը։ «Հայաստան» խմբակցությունը հայտնել էր, որ այս տեսքով ներկայացված նախագծին դեմ են քվեարկելու: Գործող օրենքով` անմիջապես կառուցապատողից բնակարան ձեռք բերելու դեպքում հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների չափով եկամտային հարկը վերադարձվում է քաղաքացուն: Գործընթացը սկսվել է 2015-ի հունիսից և վերաբերում է 2014-ի նոյեմբերի 1-ից հետո ստացված հիփոթեքային վարկերին: Որպես նախագծի առաջարկման հիմնավորում նշվել էր, որ հիփոթեքային վարկերի ահռելի աճ է գրանցվել և 2019-ին պետբյուջեից եկամտահարկի վերադարձի մեխանիզմով վճարումները կազմել են 7.8 մլրդ դրամ։ Ըստ նախագածի՝ առաջարկվում է սահմանել, որ եկամտային հարկը չի վերադարձվի հետևյալ դեպքերում․ եթե գույքը գտնվում է Երևանի 1-ին գոտում (2022-ի հուլիսի 1-ից), եթե գույքը գտնվում է Երևանի 2-րդ գոտում (2023-ի հունվարի 1-ից), եթե գույքը գտնվում է Երևանի 3-րդ գոտում (2023-ի հուլիսի 1-ից), եթե գույքը գտնվում է Երևանի այլ գոտիներում (2025 թվականի հունվարի 1-ից)։ Մարզերի համար պայմանները չեն փոխվի։ Ենթադրվում է, որ արտոնության վերացումը մայրաքաղաքում կխթանի կառուցապատման աճը մարզերում։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |