Ադրբեջանը սկսել է օգտագործել ՀՀ օդային տարածքը![]() 6 հոկտեմբերի 2021 - 13:42 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանը սկսել է օգտագործել ՀՀ օդային տարածքը՝ դեպի Նախիջևան ներքին ուղևորատար թռիչքներ իրականացնելու համար։ Այդ մասին հայտարարել է «Ադրբեջանական ավիաուղիներ» (AZAL) ընկերությունը։ «Այդ քայլը վկայում է, որ Ադրբեջանը վճռականորեն պատրատ է տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը, ինչը բխում է բոլոր սահմանակից երկրների շահերից»,- ասվում է հաղորդագրության մեջ, գրում է ՌԻԱ Նովոստին։ Ավիաընկերությունից ասել են, որ Բաքու-Նախիջևան-Բաքու երթուղու փոփոխությունը թույլ կտա կրճատել թռիչքի տևողությունը և նվազեցնել վառելիքի ծախսը։ Նշվում է, որ այժմ այդ չվերթն իրականացնելիս AZAL-ը կարող է օգտվել առկա բոլոր օդային միջանցքներից, այդ թվում՝ ՀՀ և Իրանի տարածքով։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Իրանը փակել է իր օդային տարածքը Ադրբեջանից ռազմական թռիչքների համար։ Իրանից պաշտոնական ուղիներով Ադրբեջանին տեղեկացրել են, որ ադրբեջանական ռազմական ինքնաթիռների թռիչքներն Իրանի օդային տարածքով արգելված են։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |