Տիգրան Աբրահամյան. Հուսով եմ՝ Օնիկ Գասպարյանը, Տոնոյանը, Ջալալ Հարությունյանը և մնացածը կխոսեն 6 հոկտեմբերի 2021 - 15:44 AMT PanARMENIAN.Net - ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը հայտարարել է, որ պատերազմից հետո իշխանության առաջին քայլը պետք է դառնար իրական, օբյեկտիվ քննության անցկացումը, ինչը սակայն, «իրենց իշխանության պարագայում որևէ ձևով չի ստացվելու»։ Նա հույս է հայտնել, որ ժամանակը կգա և ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը, ՊՆ նախկին ղեկավար Դավիթ Տոնոյանը, ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը և մնացած պատասխանատուները կխոսեն և կներկայացնեն այն իրականությունը, հարցադրումների պատասխանները, որոնք հանրությունը նրանցից ակնկալում է։ «Ժամանակը ցույց է տվել, թե ով ինչի է ընդունակ», - ասել է Տիգրան Աբրահամյանը, գրում է Panorama.am-ը։ Աբրահամյանն ասել է, թե նախընտրելի կլիներ, որ պաշտպանության բոլոր նախարարներն էլ խոսեին։ «Չեմ կարծում, թե այն ասելիքը, ինչ նրանք ունեն, ամբողջությամբ գաղտնիության քողարկման տակ է։ Կան ասելիքներ, և մարդիկ պետք է հասկանան, որ կարևորն այս կյանքում պաշտոնը չէ, դա ժամանակավոր բան է։ Կարևորը եղելությունն է, մեղավորներին պատասխանատվության ենթարկելն է, դասեր քաղելը և հնարավորություն տալը, որ առաջիկայում կարողանանք ունենալ Հայաստան, որը կարողանալու է ամուր դիրքերից առաջ քաշել իր համար կարևորություն ներկայացնող օրակարգային հարցեր»,-ասել է նա։ Նա հավելել է, որ օբյեկտիվ քննություն կլինի և իրական պատասխանատուներին կիմանան այն պարագայում, երբ այս իշխանությունը չլինի և գործընթացին որևէ ձևով չխանգարի: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով կալանավորվել են 2018-2020-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Դ.Տ-ն (Դավիթ Տոնոյան), ինչպես նաև մատակարար կազմակերպության տնօրեն Դ.Գ-ն (Դավիթ Գալստյան, որն ավելի հայտնի է որպես «Պատրոն Դավո»): Ուշագրավ Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն ազատ են արձակվել Նրանք 3 ամիս չեն կարողանալու վարել իրենց հաղորդումը Քո տունը Հայաստանում է․ Ամերիաբանկն առաջարկում է հիփոթեքային վարկեր Սփյուռքի համար Առաջարկից օգտվելու համար անհրաժեշտ է Ամերիաբանկի կայքում լրացնել համապատասխան հայտը |