Թեհրանը Մոսկվայի արձագանքն է ակնկալում «Կովկասում ահաբեկիչների ներկայությանը»![]() 6 հոկտեմբերի 2021 - 18:01 AMT PanARMENIAN.Net - Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից առաջ հայտարարել էր, որ Թեհրանը Մոսկվայի արձագանքն է ակնկալում «Կովկասում ահաբեկիչների ներկայությանը»։ «ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը մենք մտադիր ենք հստակեցնել մեր դիրքորոշումները Հարավային Կովկասում ընթացող գործընթացների վերաբերյալ։ Մենք ակնկալում ենք, որ Ռուսաստանը կարձագանքի տարածաշրջանում սահմանների հնարավոր փոփոխությանը»,-ասել է Աբդոլահիանը, գրում է Sputnik Արմենիան՝ IRNA գործակալությանը հղումով։ Նախարարը նաև նշել էր, որ ռուսական կողմը պետք է շեշտակի ուշադրություն դարձնի «տարածաշրջանում ահաբեկիչների և սիոնիստների ներկայությանը, որոնք դեմ են խաղաղությանն ու անվտանգությանը»։ Իրանի իշխանությունները վերջին շրջանում մի քանի անգամ հայտարարել են Ադրբեջանում իսրայելական ռազմական ներկայության մասին։ Բաքվում այդ պնդումները ժխտում են։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |