Ինեկոբանկի հետ ՏեխնոԱշունն առատ կլինի. NFC վճարումներ և ավելին![]() 6 հոկտեմբերի 2021 - 19:23 AMT PanARMENIAN.Net - Ինեկոբանկն ընդլայնում է անկանխիկ գնումների հնարավորությունները և ներկայացնում հատուկ առաջարկ NFC անհպում վճարումներ կատարող առաջին հաճախորդների համար: Մեկնարկում է ՏեխնոԱշուն 2021-ը: Արդեն հոկտեմբերի 6-ին, Android սմարթֆոններում ներբեռնելով կամ թարմացնելով մոբայլ բանկինգի ամենահարմարավետ InecoMobile հավելվածը, բանկի VISA քարտապանները կարող են զգալ ժամանակակից անհպում վճարումներ կատարելու բոլոր առավելությունները: NFC տեխնոլոգիայով սմարթֆոնով անհպում վճարումը կատարվում է վայրկյանների ընթացքում։ Այլևս անհրաժեշտ չէ տնից դուրս գալիս դրամապանակ ունենալ. բավական է վերցնել սմարթֆոնը, որը կկատարի քարտի դերը: NFC-ն այսօր հանդիսանում է ամենապարզ ու արագ անհպում վճարման տեխնոլոգիաներից մեկը ամբողջ աշխարհում, որն առանց որևէ հավելյալ վճարումների հասանելի է արդեն InecoMobile-ի օգտատերերին: Ի հավելում հարմարավետության, InecoMobile-ի միջոցով NFC վճարումներ կատարող հաճախորդներին սպասվում է հաճելի անակնկալ: Հոկտեմբեր ամսվա ընթացքում կատարելով 5 NFC վճարում՝ գումարային 30,000 դրամի չափով առավել քան 100 վաճառակետերում բանկի VISA քարտապանները կստանան 5000 դրամ cashback: NFC-ի և cashback արշավի մանրամասներին ծանոթանալու համար կարելի է այցելել բանկի կայքէջը: «Այս արշավով ազդարարվում է ՏեխնոԱշուն 2021-ի մեկնարկը: Առաջիկա երկու ամիսներին սպասեք ավելի մեծ նորությունների ձեր թվային բանկից. Ինեկոբանկը շարունակելու է իր հաճախորդներին առաջարկել ամենանորարար և ժամանակակից լուծումները», - ասել է Ինեկոբանկի Մարքեթինգի ծառայության ղեկավար Տիգրան Սարգսյանը: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |