ՀՀ է վերադարձվել 1 գերի․ Նա գերեվարվել էր օգոստոսին![]() 7 հոկտեմբերի 2021 - 10:33 AMT PanARMENIAN.Net - Հայաստան է վերադարձվել 2021-ի օգոստոսին գերեվարված` 1989-ին ծնված Արթուր Բորիսի Դավիդյանը։ Նա պատահաբար հատել էր Արցախի սահմանը, հայտնվել ադրբեջանական կողմում և գերեվարվել։ Նրա վերադարձի մասին հոկտեմբերի 6-ին ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ հայտնել էր փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը։ «Այս պահին ՀՀ է վերադարձվում։ Նա այս տարվա օգոստոսի 22-ին հատել էր Արցախի Հանրապետության սահմանը»,- ասել էր Պապիկյանը։ ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր հերթին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր, որ Արթուրն արդեն Ստեփանակերտում է և «քիչ անց կտեղափոխվի Երևան՝ Մուրացանի զինվորական հոսպիտալ»։ Դավիդյանն արդեն Հայաստանում է։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |