Լավրով․ 3+3 ձևաչափի հարցով հայերի հետ աշխատում ենք, հուսով ենք՝ Վրաստանն էլ դրական կարձագանքի

Լավրով․ 3+3 ձևաչափի հարցով հայերի հետ աշխատում ենք, հուսով ենք՝ Վրաստանն էլ դրական կարձագանքի

PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ բանակցությունների ավարտին ասուլիսում հայտարարել է, որ իրանցի իր պաշտոնակցի հետ քննարկել է տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցով 3+3 ձևաչափի գաղափարը՝ Անդրկովկասի 3 երկրին գումարած Իրանը, ՌԴ-ն ու Թուրքիան։

Նա ասել է, որ իրանական կողմը դրական է արձագանքել այդ գաղափարին, նույնպիսի վերաբերմունք կա Ադրբեջանում և Թուրքիայում։

«Աշխատում ենք մեր հայ գործընկերների հետ։ Հուսով ենք, որ Վրաստանը ևս, անկախ իր խնդիրներից, կկարողանա իր շահը տեսնել խորհրդակցությունների և այդ տարածաշրջանի արագացված զարգացման վերաբերյալ որոշումների համաձայնեցման նման մեխանիզմի ստեղծման մեջ»,- ասել է Լավրովը, գրում է ՏԱՍՍ-ը։

Լավրովը նաև նշել է, որ տարածաշրջանում բոլոր տնտեսական կապերի ապաշրջափակումից կշահեն ոչ միայն Հայաստանն ու Ադրբեջանը, այլև Վրաստանը։

«Կշահեն նաև Իրանը, Ռուսաստանն ու Թուրքիան՝ որպես այդ երեք հանրապետության հարևաններ»,-ասել է նա։

Աբդոլլահիանը Մոսկավյում ասել է, որ Թեհրանում որպես սադրիչ են գնահատում Ադրբեջանի զորավարժություններն այլ երկրների մասնակցությամբ։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---