Իրանի ԱԳ նախարարը պատրաստ է այցելել Երևան և Բաքու՝ հարևանների հետ հարաբերություններն առաջնային են

Իրանի ԱԳ նախարարը պատրաստ է այցելել Երևան և Բաքու՝ հարևանների հետ հարաբերություններն առաջնային են

PanARMENIAN.Net - Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, որն ավարտել է այցը Մոսկվա, հայտարարել է, որ առաջիկայում կարող է այցելել Երևան և Բաքու, քանի որ հարևանների հետ հարաբերությունների զարգացումն ԻԻՀ նոր կառավարության առաջնահերթություններից է։ Այդ մասին նա ասել է «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում։

Նա նշել է, որ Իրանը հավասարակշռված քաղաքականություն է վարում՝ հավելելով, որ «Ադրբեջանն ու Հայաստանը Իրանի լավ հարևաններն են»։

«Մենք չենք կարող մեկի հետ աշխատել մյուսի դեմ»,-ասել է Աբդոլլահիանը։

Նշելով, որ վերջերս Իրան էր այցելել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, Աբդոլլահիանն ասել է՝ լավ կլիներ, որ Ադրբեջանի ԱԳ նախարարը ևս կարողանար Թեհրան այցելել։

Աբդոլլահիանը Մոսկավյում ասել է, որ Թեհրանում որպես սադրիչ են գնահատում Ադրբեջանի զորավարժություններն այլ երկրների մասնակցությամբ։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---