Նախարար․ Moderna-ն պոլիկլինիկաներում կլինի հոկտեմբերի 8-ից 7 հոկտեմբերի 2021 - 14:19 AMT PanARMENIAN.Net - Կորոնավիրուսի դեմ Moderna ընկերության պատվաստանյութի բաշխման գործընթացն արդեն սկսվել է՝ հոկտեմբերի 8-ից այն արդեն կլինի պոլիկլինկաներում և ամբուլատորիաներում։ Այդ մասին ասել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Նա նշել է, որ ՀՀ բնակչության 14 տոկոսը ստացել է պատվաստանյութի առաջին չափաբաժինը, սակայն համաշխարհային միջին ցուցանիշը բավական բարձր է, գրում է «Փաստինֆոն»։ «Շատերը ներկայացնում են պատվաստումների հակացուցումների իրենց պատկերացումները, որ, օրինակ, ունեն շաքարային դիաբետ, բայց բոլոր այն արգումենտները, որ հնչել են, ի վերջո պարզվել է՝ ոչ թե հակացուցում են, այլ ուղիղ ցուցում են պատվաստման համար»,- ասել է նախարարը: Նա նշել է նաև, որ տրանսպորտային միջոցներում սահմանված հակահամաճարակային կանոններին հետևումը բավարար չէ: Հոկտեմբերի 7-ի` ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 1309 նոր դեպք, մեկ օրում 30 մահ է գրանցվել։ 26-ը՝ կորոնավիրուսից և մահվան 4 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 5466 դեպք կա։ Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան կներկայացնի Հայաստանը․ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել Նա մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայում Սերժ Սարգսյան. Բագրատ Սրբազանն ասել է` ինքն է թեկնածու, ուրեմն՝ իրեն ենք աջակցում Նա ասել է, որ նոր իշխանություններին կհաջողվի սահմանազատումը բերել օրինական դաշտ ՌԴ ՊՆ ղեկավար․ Հատկապես մտահոգիչ են Վաշինգտոնի և Բրյուսելի պլանները մեր հայ գործընկերների մասով Նա հավելել է, որ «Հայաստանին ու Ադրբեջանին հակասությունների կարգավորման համար պարտադրվում են միջնորդական ջանքեր» Սերժ Սարգսյանն արդարացվել է հանցակազմի բացակայության հիմքով Վերացվել է նրա խափանման միջոցը՝ երկրից բացակայելու արգելքը |