Ռևազյան․ Չգիտենք՝ ով է Բաքվի օդանավի մեջ կամ ինչ բեռ է տեղափոխվում, բայց իրավունք չունեն զենք տեղափոխել![]() 7 հոկտեմբերի 2021 - 16:43 AMT PanARMENIAN.Net - Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը, հոկտեմբերի 6-ին Հանրային հեռուստաընկերության եթերում անդրադառնալով ադրբեջանական ինքնաթիռի թռիչքին ՀՀ օդային տարածքով, ասել է, որ չգիտեն, թե ով կամ ինչ է տեղափոխվել ինքնաթիռով։ Անդրադառնալով այն մտավախություններին, որ կարող են նաև զենք տեղափոխել՝ Ռևազյանն ասել է, որ ըստ միջազգային օրենսդրության իրավունք չունեն քաղաքացիական օդանավով զենք տեղափոխել։ «Մենք չգիտենք՝ ով ա էդ օդանավի մեջ, կամ ինչ բեռ է տեղափոխվում: Սակայն, ըստ միջազգային օրենսդրության, իրավունք չունեն քաղաքացիական օդանավով զենք տեղափոխել: Դա շատ լուրջ խախտում է»,- ասել է Ռևազյանը: Նա նաև տեղեկացրել է, որ Հայաստանը երբևէ չի փակել իր օդային տարածքն Ադրբեջանի համար, Բաքուն է դադարել այն օգտագործել 2014-ից։ «Ադրբեջանն էլ իրականում չի փակել իր օդային տարածքը հայկական ինքնաթիռների համար՝ բացառությամբ 44-օրյա պատերազմի։ Մենք չենք օգտվել ադրբեջանական օդային տրածքից, քանի որ կոմերցիոն տեսանկյունից ձեռնտու չի եղել»,-ասել է Ռևազյանը: Հոկտեմբերի 6-ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանը սկսել է օգտագործել ՀՀ օդային տարածքը՝ դեպի Նախիջևան ներքին ուղևորատար թռիչքներ իրականացնելու համար։ Այդ մասին հայտարարել է «Ադրբեջանական ավիաուղիներ» (AZAL) ընկերությունը։ Ավիաընկերությունից ասել են, որ Բաքու-Նախիջևան-Բաքու երթուղու փոփոխությունը թույլ կտա կրճատել թռիչքի տևողությունը և նվազեցնել վառելիքի ծախսը։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |