Իրանցի նախարար․ Տարածաշրջանի տարանցիկ քարտեզը կփոխվի![]() 7 հոկտեմբերի 2021 - 17:02 AMT PanARMENIAN.Net - Իրանի ճանապարհների և քաղաքային զարգացման նախարար Ռոստամ Ղասեմին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է, որ Կովկասի տարածաշրջանի տարանցիկ քարտեզը շուտով կփոխվի: Նա գրել է, որ Կովկասյան միջանցքի և Նորդուզից Հայաստան ճանապարհի խնդիրը կլուծվի։ «Նախարարի տեղակալներին հանձնարարված հատուկ առաքելության շնորհիվ Նորդուզից Հայաստան ճանապարհի և Կովկասյան միջանցքի հարցը կլուծվի և շուտով այդ տարածաշրջանի տարացիկ քարտեզն ամբողջությամբ կփոխվի»,-ասել է Ղասեմին։ Նա հավելել է նաև, որ բոլոր նրանք, ովքեր խնդիրներ էին ստեղծում, պետք է իմանան, որ չեն փակի Իրանի ճանապարահը, իսկ «այրված կամուրջները հեշտ չեն վերականգնվում»։ Ավելի վաղ Հայաստանի և Իրանի արտգործնախարարներն ընդգծել են նաև «Պարսից ծոց-Սև ծով» միջազգային տրանսպորտային միջանցք ստեղծելու մասին բազմակողմ hամաձայնագրի ստորագրման և արդյունավետ կիրարկման կարևորությունը։ Ավելի վաղ Ադրբեջանը ոստիկանական անցակետր էր տեղադրել Գորիս-Կապան ճանապարհի այն հատվածում, որը 44-օրյա պատերազմից հետո հայտնվել է Ադրբեջանի հսկողության տակ, և զննում էին իրանական բեռնատարները ու նաև մաքսատուրք գանձում։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |