Թուրքիան փակել է իրանական բեռնատարների համար բոլոր անցակետերը![]() 8 հոկտեմբերի 2021 - 10:43 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան փակել է բոլոր անցակետերն իրանական բեռնատարների համար։։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի՝ Իրանի հետ առևտրի զարգացման ասոցիացիայի ղեկավար Օզջան Ալաշը։ Նա հայտնել է, որ սկզբից թուրքական բեռնատարների արգելքն Իրանն է սահմանել, Անկարան էլ ի պատասխան նույնանման որոշում է կայացրել, գրում է Sputnik Արմենիան՝ ՌԻԱ Նովոստիին հղումով։ «Առևտրաշրջանառությունն Իրանի և Թուրքիայի միջև ամբողջությամբ դադարեցվել է Իրան-Ադրբեջան սահմանին լարված իրավիճակի պատճառով»,-ասել է Ալաշը։ Նա հավելել է, որ ստեղծված վիճակը կարող է բացասաբար անդրադառնալ Թուրքիայի և Իրանի առևտրային հարաբերությունների վրա, որոնց միջև ապրանքաշրջանառությունն առանց այդ էլ նվազել էր կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով։ Վերջին շրջանում լարվածություն է նկատվում Իրան-Ադրբեջան հարաբերություններում։ Իրանը հայտարարել է, որ սադրիչ է համարում Ադրբեջանում այլ պետությունների ներգրավմամբ զորավարժությունների անցկացումը և ինքն է զորավարժություններ սկսել Ադրբեջանի հետ սահմանին։ Ավելի վաղ Ադրբեջանը ոստիկանական անցակետր էր տեղադրել Գորիս-Կապան ճանապարհի այն հատվածում, որը 44-օրյա պատերազմից հետո հայտնվել է Ադրբեջանի հսկողության տակ, և զննում էին իրանական բեռնատարները ու նաև մաքսատուրք գանձում։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |