ՄԱԿ-ն ու ԱՀԿ-ն մտադիր են մինչև հունվար Covid-19-ի դեմ պատվաստել աշխարհի բնակչության 40%-ին![]() 8 հոկտեմբերի 2021 - 11:02 AMT PanARMENIAN.Net - ՄԱԿ-ը և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում մտադիր են մինչև 2021-ի ավարտը հասնել մոլորակի բնակչության 40%-ի պատվաստման, իսկ մինչև 2022-ի կեսը՝ 70%-ի։ Բնակչության 40%-ի պատվաստման նպատակին հասնելու համար հարկավոր է մինչև տարեվերջ 8 մլրդ դոլար հավաքել։ Այդ մասին հայտարարել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնի Գուտերեշը, գրում է «Կոմերսանտը»։ Նա նաև հերթական անգամ դժգոհություն է հայտնել պատվաստանյութերի բաշխման մեխանիզմների բացակայությունից։ Նա կոչ է արել G20-ի երկրներին օգնել այդ խնդրի լուծմանը հոկտեմբերի 30-31-ին Հռոմում կայանալիք գագաթնաժողովում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հոկտեմբերի 7-ի կառավարության նիստում անդրադառնալով կորոնավիրուսի դեմ պատվաստման անբավարար թվերին, ասել է, որ չի ցանկանում բողոքներ լսել, իսկ կեղծ պատվաստումների մասին ահազանգերին պետք է պատասխանել խիստ միջոցներով՝ ձերբակալել, կալանավորել։ Photo. AP ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |