Reuters․ Թուրքիան մտադիր է 40 հատ F-16 կործանիչ գնել ԱՄՆ-ից![]() 8 հոկտեմբերի 2021 - 15:04 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան դիմել է ԱՄՆ-ին՝ 40 հատ F-16 կործանիչ գնելու, ինչպես նաև Անկարայի ունեցած 80 ամերիկյան կործանիչների արդիականացման խնդրանքով, գրում է Reuters-ը։ Ըստ պարբերականի աղբյուրների, գործարքը գնահատվում է միլիարդավոր դոլարներ, սակայն դեռ ուսումնասիրվում է Պենտագոնի համապատասխան կառույցում։ Այդ կառույցի հավանությունը ստանալու դեպքում գործարքը դեռևս կարող է արգելափակվել Կոնգրեսի կողմից, քանի որ հանրապետականներն ու դեմոկրատները կոչ են անում Վաշինգտոնի վարչակազմին ճնշում գործադրել Անկարայի վրա՝ ռուսական Ս-400 ԶՀՀ գնման պատճառով, գրում է ՏԱՍՍ-ը։ «Պետդեպարտամենտը չի հաստատում և չի մեկնաբանում սպառազինության և ռազմատեխնիկայի ենթադրյալ վաճառքը կամ փոխանցումը, քանի դեռ դրանք պաշտոնապես չեն ներկայացվել Կոնգրեսում»,-ասվում է ԱՄՆ արտաքին քաղաքականության գերատեսչության մեկնաբանության մեջ։ Ռուսական Ս-400 զենիթա-հրթիռային համակարգեր գնելու Անկարայի որոշումը բացասական արձագանք է ստացել Վաշինգտոնում։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |