Բրիտանիան պարզեցրել է դեպի ՀՀ ուղևորությունների կարգը 8 հոկտեմբերի 2021 - 15:05 AMT PanARMENIAN.Net - Բրիտանիան պարզեցրել է 32 երկիր, այդ թվում՝ դեպի Հայաստան ուղևորությունների կարգը։ Այդ մասին հայտարարել է Բրիտանիայի ԱԳՆ-ն։ Այսուհետ բրիտանացիներին չեն հորդորի զերծ մնալ Հայաստան այցելելուց, ինչը կպարզեցնի զբոսաշրջային ապահովագրություն ստանալու կարգը, գրում է BBC-ն։ ՀՀ-ն կարմիր գոտում չէր ընդգրկված, սակայն Բրիտանիայի ԱԳՆ-ն խորհուրդ էր տալիս զերծ մնալ այցերից կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի պատճառով։ Բրիտանիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ փոփոխությունը կապված է «հանրային առողջապահության վիճակի բարելավմամբ երկրներից շատերում» և «բրիտանացիների համա ռիսկի նվազեցմամբ պատվաստումների տարածման արդյունքում»։ Հորդորը կկիրառվի բացառությամբ այն դեպքերի, եթե, օրինակ, տեղի առողջապահության համակարգը գերծանրաբեռնված լինի։ Հայաստանից բացի Բրիտանիայի ԱԳՆ-ն պարզեցրել է ուղևորությունների վերաբերյալ իր հորդորները Ալժիրի, Բանգլադեշի, Բելառուսի, Ֆիջիի, Գվինեայի, Ղազախստանի և այլ երկրների համար։ Photo. Reuters Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները |