Թուրքիան պատ է կառուցում Իրանի հետ սահմանին![]() 8 հոկտեմբերի 2021 - 19:11 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան պատ է կառուցում Իրանի հետ սահմանին։ Թուրքական Շալդրանի շրջանի և իրանական սահմանին կառուցվող պատի 20 կիլոմետրանոց հատվածի շինաշխատանքներն ավարտվել են։ Այդ մասին հայտնել է Վանի նահանգապետ Մեհմեդ Էմին Բիլմեզը։ Նա նշել է, որ անվտանգության պատը լինելու է 64 կիլոմետր երկարությամբ և կառուցվելու է երեք փուլով, գրում է Ermenihaber-ը։ «Անվտանգության միջոցառումների արդյունքում փախստականների թիվը նշանակալի չափով նվազել է։ Այս տարի մեր իրականացրած հետախուզական աշխատանքների շնորհիվ 1290 կազմակերպիչ է ձերբակալվել։ Նրանցից կեսը բանտարկվել է»,- նշել է նա։ Բիլմեզը նաև ընդգծել է, որ Վանա լճում ևս պարեկային ծառայություն է իրականացվում, քանի որ այն հիմնական ճանապարհներից մեկն է Թուրքիա ապօրինի մուտք գործող փախստականների համար։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |