Սերժ Սարգսյանի` Բադեն-Բադեն այցերի մասին հաղորդման հիման վրա ՀՔԾ-ում նյութեր են պատրաստվում

Սերժ Սարգսյանի` Բադեն-Բադեն այցերի մասին հաղորդման հիման վրա ՀՔԾ-ում նյութեր են պատրաստվում

PanARMENIAN.Net - Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում գերմանական Բադեն-Բադեն այցելելու, այդ թռիչքների նպատակն ու պետական միջոցների հնարավոր վատնումը ստուգելու նպատակով հաղորդում է ներկայացվել Գլխավոր դատախազություն։

Վերջինս, իր հերթին, նյութերն ուղարկել է Հատուկ քննչական ծառայություն: ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը հայտնել է, որ հաղորդման հիման վրա նյութեր են նախապատրաստվում, տեղեկացնում է Factor.am-ը։

Սեպտեմբերի 15-ին «Փաստերի ստուգման հարթակը» հետաքննություն էր հրապարակել, ըստ որի՝ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնավարման 10 տարիների ընթացքում ամեն տարի կառավարական օդանավով պետական միջոցների հաշվին մեկնել է գերմանական Բադեն-Բադեն քաղաք։ Հետաքննության համաձայն՝ Սարգսյանը պաշտոնավարման տասը տարիների ընթացքում գերմանական առողջարանային այդ քաղաք է մեկնել ավելի քան 16 անգամ։ Հարթակը, փաստեր ներկայացնելով, նաև պնդում է, թե երրորդ նախագահը Բադեն-Բադենում է եղել նաև 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմի ավարտից անմիջապես հետո՝ ապրիլի 5-ին։ Ըստ հետաքննության, Սերժ Սարգսյանը ապրիլի 6-ին ու 7-ին դեպի Գերմանիա նախատեսված պաշտոնական այցը օգտագործել է կրկին Բադեն-Բադեն այցելելու համար։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---