ՀՀ-ում կորոնավիրուսի 1331 նոր դեպք է գրանցվել և 31 մահ

ՀՀ-ում կորոնավիրուսի 1331 նոր դեպք է գրանցվել և 31 մահ

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 9-ի` ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 1331 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 271,205-ի: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան 31 դեպք է գրանցվել, 30-ը՝ կորոնավիրուսից և մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 5529 դեպք կա, այլ պատճառով՝ 1227:

Ապաքինվել է ևս 894 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 247,553 է։

Կորոնավիրուսից փաստացի բուժվողների թիվը 16,896 է։

Հոկտեմբերի 8-ին կատարվել է 8428 թեստավորում, ընդհանուր առմամբ 1,797,516 թեստ է արվել։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---