Վենետիկում հանդիպում է կայացել 2021-ի «Ավրորայի» հերոսների հետ 9 հոկտեմբերի 2021 - 13:51 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 8-ին Վենետիկում Aurora Dialogues քննարկումների շրջանակում անցկացվել է հանդիպում «Ավրորայի» հերոսների հետ: Հանդիպման ընթացքում 2021 թ. «Ավրորայի» հինգ հերոսը ներկայացրել են իրենց աշխատանքն ու ոգեշնչման աղբյուրը, քննարկել, թե ինչպիսի աջակցություն է անհրաժեշտ իրենց համայնքներում շոշափելի փոփոխություն իրականացնելու համար: Քննարկումը տեղի է ունեցել Վենետիկի միջազգային համալսարանի դահլիճում՝ Սան Սերվոլո կղզում: Քննարկման սկզբում «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի նախագահ Լորդ Արա Դարզին 2020 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր Ֆարթուն Ադանին է հանձնել մրցանակը խորհրդանշող արձանիկը: 2020-ին «Ավրորա» մրցանակը շնորհվել էր Ֆարթուն Ադանին և Իլվադ Էլմանին: Կորոնովիրուսի համավարակի բռնկման և ձեռնարկված սահմանափակումների պատճառով 2020 թ. դափնեկիրները հայտարարվել էին առցանց: Ներկա հյուրերին և 2021 թ. «Ավրորայի» հերոսներին ողջունել են նաև «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրներ Նուբար Աֆեյանը և Ռուբեն Վարդանյանը: 2021 թ. «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությունը և դրան ուղեկցող միջոցառումներն այս տարի անցկացվում են Վենետիկում՝ հոկտեմբերի 8-10-ը: Սա առաջին անգամ է, որ «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությունն անցկացվում է Եվրոպայում, ինչն էլ կընդգծի սերտ կապը համաշխարհային կարևորության մշակութային այս կենտրոնի և «Ավրորայի» գաղափարի միջև, որը խորապես արտահայտում է հարգանքը մարդկային կյանքի հանդեպ, ինչի կրողն է յուրաքանչյուր հայ և «Ավրորա» համաշխարհային շարժման յուրաքանչյուր անդամ: 2021 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկրի անունը հայտնի կդառնա հոկտեմբերի 9-ին, իսկ մրցանակի շնորհման արարողությունը կանցկացվի Սուրբ Ղազար կղզում: Կորոնավիրուսի համավարակի բռնկումից հետո սա «Ավրորա» մրցանակի շնորհման առաջին ոչ առցանց արարողությունն է: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | ԱԱԾ․ Ադրբեջանցի զինծառայողի կողմից ՀՀ սահմանը հնարավոր հատելու դեպքով տվյալներ չկան Այլ տեղեկությունների դեպքում կտրվի լրացուցիչ պարզաբանում ԱԺ խորհուրդը մերժել է ընդդիմության միջնորդությունը Կոնջորյանն ասել է, որ իրենց խմբակցությունը հունիսի 17-ին էլ չի մասնակցելու արտահերթ նիստին Սիմոնյան․ Ո՞վ ասաց՝ երկիրն ավերվում է, հլը գնանք Սարյան փողոց` տեսնենք Նա նաև ասել է, որ Հայաստանի ընդդիմությունը «պասերով» աշխատում է Ռուսաստանի հետ Թենիսիստ Էլինա Ավանեսյանը հանդես կգա ՀՀ դրոշի ներքո «Դեռ պաշտոնական չէ, սպասում ենք, որ քաղաքացիության հարցը լուծվի»,–ասել է նա |