Հարավկովկասյան երկաթուղին ակտիվացնում է գծի հիմնանորոգման գործընթացը23 մարտի 2009 - 19:49 AMT PanARMENIAN.Net - Երկաթուղային համակարգում վերանորոգման եւ շինմոնտաժային աշխատանքների, ինչպես նաեւ գծի արհեստական կառույցների, կապի եւ էներգամատակարարման սարքավորումների ընթացիկ պահպանման աշխատանքների կազմակերպման եւ անցկացման նպատակով` «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ ղեկավարության կողմից ընդունվել է որոշում` «պատուհաններ» կազմակերպելու վերաբերյալ: Վերջինս իրենից ներկայացնում է կոնկրետ երկաթուղային տեղամասում երթեւեկության լրիվ կանգնեցում` վերանորոգման եւ վերականգնողական աշխատանքների անցկացման համար: Ինչպես հաղորդում է Հարավկովկասյան երկաթուղու մամլո ծառայությունը, ծրագրի շրջանակներում նախատեսվում է անցկացնել գլխավոր գծի 5,4 կմ հիմնանորոգում: Ըստ «ՀԿԵե» ՓԲԸ Գծի ծառայության պետ Ա. Ունուսյանի` աշխատանքները պլանավորվում է ավարտին հասցնել մինչեւ ապրիլի 10-ը: «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Ճանապարհի ծառայության պետ Աշոտ Ունիսյանի խոսքով, ներկայումս վերականգնվել է «Քարակերտ» կայարանի գծի 925 կմ: Մարտի 23-ին պլանավորվում է ավարտել «Արտենի» կայարանի գծի 1000 մ վերանորոգման աշխատանքները: Աշոտ Ունուսյանի խոսքով, տվյալ տեղամասում վերականգնողական աշխատանքների ավարտից հետո կանցնեն Արտենի-Արագած գծի վերանորոգմանը: Նա ավելացրեց, որ նշված տեղամասերը չեն վերանորոգվել ավելի քան 20 տարի եւ գտնվում են չափազանց անբավարար վիճակում: Դրա հետ մեկտեղ Վանաձորի գծի ուղեմասում արդեն փոխարինվել է ավելի քան 3000 փայտակոճեր եւ փոխադրիչային չորսուների 10 կոմպլեկտներ, Գյումրիի ուղեմասում` 2600 կոճեր եւ փոխադրիչային չորսուների 8 կոմպլեկտներ: Ա. Ունուսյանի վկայությամբ` մետաղական կամուրջների վրա փոխարինվել են նաեւ 420 կամրջային չորսուներ: «Այժմ մենք անցկացնում ենք գծային եւ գծանցային տնտեսությունների, ինչպես նաեւ արհեստական կառույցների ընդհանուր զննում»,- ասել է Ա. Ունուսյանը` նշելով, որ հիմնական գծի հիմնանորոգման գործընթացը ակտիվորեն կշարունակվի: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ՆԳՆ-ն հորդորում է հավաքի մասնակիցներին զերծ մնալ հասարակական կարգի խախտումներից Կոչ է արվում հարգել համաքաղաքացիների իրավունքները ԱԱԾ–ն հորդորել է ընդդիմադիր շարժման աջակիցներին պահպանել օրինականությունը Նշվում է, որ ոչ իրավաչափ ցանկացած վարքագիծ չեզոքացվելու է ՔԿ–ն մանրամասներ է հայտնել Աջափնյակում սպանության մասին․ Կա նաև վիրավոր Նշանակվել են համապատասխան փորձաքննություններ Փաշինյանը՝ Պուտինին․ Հավասարության սկզբունքների վրա հիմնված ՀՀ և ՌԴ հարաբերություններն այսուհետ ևս կզարգանան կառուցողական հունով Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Պուտինին և Միշուստինին՝ Ռուսաստանի օրվա առթիվ |