ԶԼՄ․ Թուրքիայում ՌԴ անձնագրերով 6 անձ է ձերբակալվել լրտեսության կասկածանքով

ԶԼՄ․ Թուրքիայում ՌԴ անձնագրերով 6 անձ է ձերբակալվել լրտեսության կասկածանքով

PanARMENIAN.Net - Թուրքիայում ՌԴ անձնագրերով 6 անձ է ձերբակալվել լրտեսության կասկածանքով։ Այդ մասին հայտնել է CNN Türk-ը իրավապահ մարմիններում սեփական աղբյուրի վրա հղումով։

Ըստ պարբերականի, հատուկ գործողությունն իրականացվել է Անկարայում և Ստամբուլում։ Նշվում է, որ կասկածյալներն, իբր, ծրագրում էին հարձակումներ գործել օտարերկրացիների վրա և գաղտնի տեղեկություններ ստանալ։ Նրանք հսկողության տակ են եղել Թուրքիա մուտք գործելուն պես, գրում է ՌԻԱ Նովոստին։

Խուզարկության ժամանակ նրանց մոտ զենք է հայտնաբերվել, էլեկտրոնային կրիչով փաստաթղթեր և ռուսական անձնագրեր։

Դռեևս հայտնի չէ, անձնագրերն իսկական են թե կեղծ։ Թուրքիայի իրավապահները դեռ չեն հաստատել տեղեկությունը։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---