Ռուս խաղաղապահները հետաքննում են դիպուկահարի կրակոցից զոհված Մարտակերտի բնակչի մահվան հանգամանքները![]() 11 հոկտեմբերի 2021 - 11:01 AMT PanARMENIAN.Net - Արցախում տեղակայաված ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը հետաքննում է ադրբեջանցի դիպուկահարի կրակոցից զոհված Մարտակերտի շրջանի բնակչի մահվան հանգամանքները՝ երկու կողմի ներգրավմամբ։ Այդ մասին հայտնել է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։ «Հոկտեմբերի 9–ին ադրբեջանական կողմից գնդակոծման հետևանքով Մարտակերտի շրջանում, կողմերի շփման գծի մոտակայքում, մահացու վիրավորում է ստացել խաղաղ բնակիչը։ Ռուսական զորակազմի հրամանատարությունը հետաքննում է միջադեպը՝ երկու կողմի ներկայացուցիչների ներգրավմամբ»,-ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ։ Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13:15-ին, Մարտակերտի շրջանային ոստիկանության բաժնից հայտնել են, որ Մարտակերտ քաղաքին հարակից նռան այգում Ադրբեջանի զինված ուժերի դիպուկահարի կրակոցից մահացու վիրավորում է ստացել Մարտակերտ քաղաքի 1966 թվականին ծնված Արամ Տեփնունցը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |