Վրաստանում սգո օր է հայտարարված![]() 11 հոկտեմբերի 2021 - 11:22 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 11-ը Վրաստանում սգո օր է հայտարարված՝ Բաթումում բնակելի շենքի փլուզման և զոհերի կապակցությամբ։ Հոկտեմբերի 8-ին ցերեկը ժամը 12-ին մոտ փլուզվել է Բաթում քաղաքում բազմահարկ շենքի մուտքերից մեկը։ Մահացել է 9 մարդ, այդ թվում՝ 3 երեխա։ Միակ փրկվածը հիվանդանոցում է՝ նրա վիճակը ծանր է, գրում է Sputnik-georgia-ն։ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ բոլոր տուժածներին օգնություն կցուցաբերվի, իսկ մեղավորները կպատժվեն։ Շենքի փլուզման գործով 3 մարդ է ձերբակալվել՝ առաջին հարկի բնակարանի սեփականատերը և 2 բանվոր, որոնք վերանորոգման աշխատանքներ էին կատարում անվտանգության կանոնների կոպիտ խախտումներով։ Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական նամակ է հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին՝ Բաթում քաղաքում բազմահարկ շենքի փլուզման կապակցությամբ, որը մարդկային զոհերի պատճառ է դարձել։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |