ՀՀ-ում կորոնավիրուսի 601 նոր դեպք է գրանցվել և 26 մահ

ՀՀ-ում կորոնավիրուսի 601 նոր դեպք է գրանցվել և 26 մահ

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 11-ի` ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 601 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 272,957-ի: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան 26 դեպք է գրանցվել, բոլորը՝ կորոնավիրուսից։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 5575 դեպք կա, այլ պատճառով՝ 1227:

Ապաքինվել է ևս 891 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 249,158 է։

Կորոնավիրուսից փաստացի բուժվողների թիվը 16,997 է։

Հոկտեմբերի 10-ին կատարվել է 5814 թեստավորում, ընդհանուր առմամբ 1,811,131 թեստ է արվել։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---