Արմեն Սարգսյանը պաշտոնական այցով կլինի Սուրբ աթոռում, կհանդիպի Հռոմի պապի հետ

Արմեն Սարգսյանը պաշտոնական այցով կլինի Սուրբ աթոռում, կհանդիպի Հռոմի պապի հետ

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ, պաշտոնական այցով կմեկնի Սուրբ աթոռ: Այցի ընթացքում նախատեսված է նախագահ Սարգսյանի առանձնազրույցը Հռոմի Սրբազան քահանայապետ Ֆրանցիսկոս պապի հետ:

Նախագահ Սարգսյանը հանդիպում կունենա նաև Սուրբ Աթոռի պետքարտուղար կարդինալ Պիետրո Պարոլինի հետ, որի ընթացքում կքննարկվեն Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև մշակույթի, գիտության և հումանիտար, ինչպես նաև միջեկեղեցական համագործակցությանը վերաբերող հարցեր:

Այցի շրջանակում նախագահ Արմեն Սարգսյանը կհյուրընկալվի Սուրբ Աթոռի մշակույթի քահանայապետական խորհրդում, հանդիպում կունենա և մշակութային ոլորտում փոխգործակցության խորացման հարցեր կքննարկի Մշակույթի քահանայապետական խորհրդի նախագահ կարդինալ Ջանֆրանկո Ռավազիի հետ:

Հանդիպմանը կհետևի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու Սուրբ Աթոռի մշակույթի քահանայապետական խորհրդի միջև մշակույթի ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագրի ստորագրումը:

Իտալիա այցի շրջանակում նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ հայկական մշակութային ու հոգևոր արժեքների ժառանգության ամենակարևոր օջախներից մեկում՝ Վենետիկի Սուրբ Ղազար կղզում, մասնակցել է 2021թ․ «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությանը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---