Խաղաղապահները հայ ուխտավորներին Ամարաս են ուղեկցել![]() 11 հոկտեմբերի 2021 - 17:05 AMT PanARMENIAN.Net - ՌԴ խաղաղապահ զորակազմի զինծառայողներն ապահովել են հայ ուխտավորների այցելությունն Ամարաս, որը 44-օրյա պատերազմի արդյունքում հայտնվել է շփման գծի մոտ։ «Անձնակազմն ապահովել է ուխտավորների անվտանգությունը։ Ամարաս են այցելում ուխտավորներ Լեռնային Ղարաբաղից և Հայաստանից՝ այս համալիրը սրբատեղի է համարվում ՀՀ և Լեռնային Ղարաբաղի հավատացյալների մեծամասնության համար։ Խաղաղապահները վանական համալիրի տարածքում են գտնվում անվտանգության ապահովման, ինչպես նաև անհարկի սադրանքներից խուսափելու համար։ Վանական համալիրը գտնվում է շփման գծի հարևանությամբ, ուստի խաղաղապահների ներկայությունն այստեղ անհրաժեշտություն է՝ խուսափելու կոնֆլիկտներից»,-ասել է ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Ալեքսանդր Միրոնովը, տեղեկացնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։ 44-օրյա պատերազմից հետո նոյեմբերի 10-ին ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում Ամարասի վանքը հայտնվել է Լեռնային Ղարաբաղում կողմերի սահմանազատման գծի մոտակայքում: Նոյեմբերից հետո Ամարասն ու Դադիվանքը հսկում են ռուս խաղաղապահները։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |