Ակտ չգրելու համար պարեկներին փող տված տղամարդը տեղում բերման է ենթարկվել![]() 11 հոկտեմբերի 2021 - 18:09 AMT PanARMENIAN.Net - Արձանագրություն չկազմելու համար պարեկներին գումար տված տղամարդը տեղում բերման է ենթարկվել, տեղեկացնում է ոստիկանությունը։ Հոկտեմբերի լույս 11-ի գիշերը Երևանի կենտրոնում ծառայություն իրականացրած պարեկներն Արամի փողոցում նկատել են «Լեքսուս» մակնիշի մի ավտոմեքենա, որի վարորդը թույլ է տվել ճանապարհային երթևեկության կանոնների խախտում։ Պարեկները փորձել են խախտման փաստով արձանագրություն կազմել։ Այդ ընթացքում տղամարդը փաստաթղթերի հետ մեկտեղ պարեկին 10,000 դրամ է տվել՝ առաջարկելով չկազմել արձանագրությունը։ Պարեկները նրան կաշառք տալու կասկածանքով բերման են ենթարկել ոստիկանության Կենտրոնական բաժին։ Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են։ Ոստիկանությունը հորդորում է վարորդներին դրսևորել բացառապես իրավաչափ վարքագիծ․ բոլոր ապօրինություններին տրվելու է համապատասխան իրավական գնահատական։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |