Հրապարակվել է «Հարավային Կովկասի երկրները միջնադարյան քարտեզներում` Հայաստան, Վրաստան եւ Ադրբեջան»

PanARMENIAN.Net - Printinfo Art Books եւ Լոնդոնի Կոմիտասի Ինստիտուտը հրապարակել են Ռուբեն Ղալիչյանի «Հարավային Կովկասի երկրները միջնադարյան քարտեզներում` Հայաստան, Վրաստան եւ Ադրբեջան» գիրքը, որում ներկայացված են Հայաստանի, Վրաստանի եւ Արրանի (Կովկասյան Ալբանիա, ներկայիս Ադրբեջան) միջնադարյան քարտեզները: Գիրքը հիմնված է միջնադարյան քարտեզների վրա, որոնք պահվում են խոշոր եվրոպական գրադարաններում, ինչպես նաեւ Երեւանի, Ստամբուլի, Թեհրանի գրադարաններում:



Գրքում հեղինակը ընթերցողի ուշադրությանն է ներկայացնում 82 քարտեզ, որոնցում տարածաշրջանի այլ երկրների հետ միասին պատկերված է Հայաստանը: Ռուբեն Ղալիչյանի խոսքով, Հայաստանի նման հաճախ պատկերումը միջնադարյան քարտեզներում պայմանավորված է նրանով, որ դա առաջին երկիրն էր, որը քրիստոնեությունն ընդունեց որպես պետական կրոն, ինչպես նաեւ Նոյյան Տապանի մասին բիբլիական պատմությամբ, հաղորդում է Կոմիտասի Ինստիտուտը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---