ԱՆ․ ՀՀ-ում սեռով պայմանավորված աբորտները նվազել են![]() 11 հոկտեմբերի 2021 - 18:40 AMT PanARMENIAN.Net - Վերջին տարիներին Հայաստանում գրանցվում է սեռով պայմանավորված աբորտների նվազման միտում, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։ Ըստ ԱՀԿ-ի` աղջիկ/տղա նորածինների հարաբերակցությունը պետք է լինի 100/106: Հայաստանում 2008-2012 թվականներին հարաբերակցությունը եղել է 100/115: 2019 և 2020 թվականներին նկատվել է դրական միտում սեռով պայմանավորված աբորտների նվազման առումով. հարաբերակցությունը կազմել է 100/110, իսկ 2021 թվականի առաջին վեց ամսվա ցուցանիշը 100/108 Է: «Սեռով պայմանավորված` սելեկտիվ աբորտների իրականացման հիմքում մեծամասամբ ընկած է ազգային մտածելակերպում արմատացած` տղա երեխա ունենալու ցանկությունը, որը պայմանավորված է տոհմը շարունակելու անհրաժեշտությամբ, ժառանգ ունենալու ցանկությամբ և այլն: Բնակչության վերարտադրման ցուցանիշների շեղումները առաջացնում են դեմոգրաֆիկ լուրջ շեղումներ, որոնցից բխում են ազգագրական, սոցիալական և մի շարք այլ հիմնախնդիրներ։ Հիմնախնդրի հաղթահարման կարևոր քայլերից է ոչ միայն օրենսդրաիրավական դաշտի կարգավորումն ու հստակեցումը, այլև աղջիկ երեխայի, կնոջ դերի ու նշանակության բարձրացումը թե՛ ընտանիքում, թե՛ հասարակության ազգային մտածելակերպում: Կրթական-տեղեկատվական խորհրդատվության տրամադրումը, բարոյահոգեբանական աջակցությունը կնպաստեն կնոջ կոմից սեփական անձի արժևորմանը և գնահատմանը»,-ասվում է հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ, գիտակցելով հարցի կարևորությունը, շահագրգիռ գերատեսչությունների, միջազգային կազմակերպությունների հետ համատեղ մշակվել և իրականացվել են բազմաթիվ միջոցառումներ, ուղղված ինչպես բժշկական գործելակերպի փոփոխությանը, այդպես էլ հասարակության մեջ այս հարցի շուրջ կարծրատիպերի վերացմանը: Հոկտեմբերի 11-ն աշխարհում նշվում է որպես աղջիկ երեխաների միջազգային օր։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |