Թբիլիսիում կորոնավիրուսով հոսպիտալացվել է հասարակական գործիչ Գեորգի Վանյանը![]() 12 հոկտեմբերի 2021 - 10:52 AMT PanARMENIAN.Net - Թբիլիսիում կորոնավիրուսով հոսպիտալացվել է Գեորգի Վանյանը, որը հայտնի է որպես հայ-ադրբեջանական հաշտեցման ծրագրերի մասնակից ու կազմակերպիչ։ Վերջին 10 օրերին Վանյանը ինքնամեկուսացման մեջ էր, իսկ հոկտեմբերի 9-ին նրա մոտ կորոնավիրուս էր ախտորոշվել՝ երկու թոքերն էլ ախտահարված են, գրում է apsny.ge-ն։ Վանյանը նաև ուղեկցող հիվանդություն ունի՝ քրոնիկ թոքաբորբ։ Ընկերների հետ վերջին հեռախոսազրույցի ժամանակ նա բողոքել է շնչառության հետ կապված խնդիրներից։ Վանյանն այժմ վերակենդանացման բաժանմունքում է։ Ըստ նրա ընկերների, Վանյանը Թբիլիսիում մենակ էր, նրան ոչ ոք չէր ուղեկցում։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |