Կարապետյանն ու Շոյգուն քննարկել են իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին

Կարապետյանն ու Շոյգուն քննարկել են իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 11-ին Մոսկվայում կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի հանդիպումը ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանական ոլորտում հայ-ռուսական համագործակցությանը, հայ-ադրբեջանական սահմանային իրադրությանը և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր:

Այցը Մոսկվա աշխատանքային է։

ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի նախորդ այցը ՌԴ տեղի է ունեցել սեպտեմբերի 13-ին։ Նիժնի Նովգորոդում նա հետևել էր Ռուսաստանի և Բելառուսի «Զապադ-2021» համատեղ ռազմավարական զորավարժության ակտիվ փուլին։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---