Երևանում մեքենան կայանելու համար ՌԴ քաղաքացու են սպանել12 հոկտեմբերի 2021 - 12:56 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 12-ին սպանություն է տեղի ունեցել Երևանում՝ ՌԴ քաղաքացուն դանակահարել են մեքենան կայանելու համար։ Ժամը 01։40-ի սահմաններում ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հաղթանակ թաղամասի Ամառանոցային 1-ին տարածքի տներից մեկի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ մի քաղաքացու դանակահարել են, տեղեկացնում է Shamshyan.com-ը։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը, ժամը 01։30-ի սահմաններում նշված տարածքի 51Ա և 53 հասցեների մոտ վիճաբանություն է տեղի ունեցել ավտոմեքենան կայանելու համար, որի ժամանակ Ամառանոցային 1-ին տարածքի փողոցի բնակիչ՝ 46-ամյա Եղիշե Գ-ն դանակով հարվածներ է հասցրել նշված փողոցում հյուր եկած, ՌԴ քաղաքացի, 46-ամյա Նելսիկ Կ-ին, ում ծայրահեղ ծանր ախտորոշմամբ հարևանը իր ավտոմեքենայով տեղափոխել է «Աստղիկ» բժշկական կենտրոն, սակայն ճանապարհին վերջինս գիտակցության չգալով՝ մահացել է։ Փաստի առթիվ ՔՕ 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ սպանության կասկածանքով որոնվող Եղիշե Գ-ին և հանցագործության գործիք հանդիսացող դանակը հայտնաբերելու ուղղությամբ։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը |