«Մենք կվերադառնանք. փրկված պատառիկներ». Ցուցահանդես՝ Ստեփանակերտում12 հոկտեմբերի 2021 - 14:17 AMT PanARMENIAN.Net - Ստեփանակերտի Եվրոպա հյուրանոցի նախասրահում բացվել է «Մենք կվերադառնանք. փրկված պատառիկներ» խորագիրը կրող ցուցահանդեսը։ Միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմինե Հայրապետյանը և նշել, որ փրկված պատառիկներից ամեն մեկն ունի իր յուրահատուկ ճակատագիրը, տեղեկացնում է Արցախպրեսը։ Ցուցահանդեսին ներկա ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանն ասել է, որ յուրաքանչյուր ցուցանմուշի մեջ մի մեծ լռություն կա, իսկ լռության մեջ՝ սոսկալի աղաղակ։ «Մենք թշվառ չենք, բայց այդ լռությունը մեզ դարձնում է թշվառ։ Այդ էպիզոդիկ թշվառությունն իրականում մեզ դարձնում է վրեժխնդիր, լցնում ատելությամբ, մղում խիզախման և, չնայած այս հակասական զգացողություններին, պարուրում է ետ վերադառնալու զգացումով»,-ընդգծել է Ղարախանյանը: Մշակութային ժառանգության հանրային խորհրդի նախագահ Սերգեյ Շահվերդյանը ելույթի իր խոսքում ասել է, որ իրենց նախաձեռնությանը միանգամից արձագանքել են պետական մարմիններն ու բազմաթիվ անձինք: «Յուրաքանչյուր ցուցանմուշ ունի իր պատմությունը։ Դրանց շարքում կան Շուշիից փրկված սրբություններ, Հին Թաղեր գյուղի եկեղեցու զանգը և բոլորիս համար շատ այլ կարևոր մշակութային արժեքներ»,- նշել է Շահվերդյանը։ Ցուցահանդեսը բաց կլինի մինչև նոյեմբերի 11-ը։ Ցուցահանդեսը կազմակերպվել է «Մշակութային ժառանգության հանրային խորհրդի», «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի և «Եվրոպա» հյուրանոցի համատեղ ջանքերով: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ ՌԴ մասնագետները երկաթուղու ջրալցված հատվածների մանրազնին հետազոտություն են իրականացնում Ներկայում իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումը |