Գեղարքունիքում բուժքույրը պատվաստվելու կեղծ հավաստագրեր է տվել

Գեղարքունիքում բուժքույրը պատվաստվելու կեղծ հավաստագրեր է տվել

PanARMENIAN.Net - Ոստիկանության Մարտունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները Գեղարքունիքի մարզային վարչության գործընկերների հետ պարզել են, որ Երանոս գյուղի բուժամբուլատորիայի բուժքույրներից մեկը գյուղի բնակիչներից մի քանիսին տվել է Covid-19 համավարակի դեմ պատվաստվելու կեղծ հավաստագրեր, այն պարագայում, երբ այդ անձինք չեն պատվաստվել։

Բուժքույրը բերման է ենթարկվել ոստիկանության Մարտունու բաժին ու խոստովանական բացատրություն տվել։

Օպերատիվ-հետախուզական ու քրեադատավարական միջոցառումները շարունակվում են։ Այս համատեքստում ոստիկանության պայքարը հետևողականորեն շարունակվելու է, տեղեկացնում է ոստիկանության մամուլի ծառայությունը։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ հոկտեմբերի 1-ից աշխատողները յուրաքանչյուր 14 օրը մեկ գործատուին պետք է ներկայացնեն ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող՝ առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ։ Այնուհետև հայտարարվեց, որ այս որոշումն ուժի մեջ է մտնում հոկտեմբերի 14-ից։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---