ԱՀԿ-ն կարող է հավանություն տալ «Սպուտնիկ V»-ին մինչև տարեվերջ12 հոկտեմբերի 2021 - 17:40 AMT PanARMENIAN.Net - Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) կարող է հավանություն տալ կորոնավիրուսի դեմ ռուսական արտադրության «Սպուտնիկ V» պատվաստանյութին մինչև տարեվերջ։ Այդ մասին հայտարարել է ԱՀԿ ավագ գիտաշխատող Սումիա Սվամինաթանը։ Ավելի վաղ ԱՀԿ գլխավոր տնօրենի օգնական Մարիանջելա Սիմաոն հայտարարել էր, որ պատվաստանյութի գնահատման գործընթացը կասեցվել էր մի շարք իրավաբանական գործընթացների պատճառով։ «Կան իրավաբանական փաստաղթեր, որոնք կողմերը պետք է ստորագրեն, որպեսզի գործընթացը շարունակվի»,- ասել է նա, գրում է ՌԻԱ Նովոստին։ Փորձագետը նշել է, որ եթե փաստաթղթերը ստորագրվեն առաջիկա օրերին, որից հետո տեղի ունենա գնահատումը, ապա, հավանական է, որ տեսչությունը ևս մինչև տարեվերջ կիրականացվի և գործընթացը կավարտվի։ «Սպուտնիկ V»-ին հավանություն է ստացել 4 մլրդ բնակչությամբ ավելի քան 70 երկրում, ինչը կազմում է մոլորակի բնակչության կեսից ավելին։ 3․8 մլն պատվաստված ռուսաստանցիների տվյալների վերլուծության արդյունքում պարզվել է, որ պատվաստանյութի արդյունավետությունը կազմում է 97․6%։ Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Կուբաթյան. Երևանում ուղեվարձի թանկացումն իշխանություններն ուզում են հետաձգել մինչև նոյեմբերի 1-ը Նոր ավտոբուսների մատակարարումն ուշանում է Բերձորում սելավահոսքերը վնասել են տներն ու ճանապարհները․ Հատկապես տուժել են Աղավնո և Սուս գյուղերը Հեղեղը քանդել է նաև վերջերս կառուցված ճանապարհները ՏՀՏ գործատուների միության խորհրդի անդամներն այցելել են Ovio-ի՝ տարածաշրջանում խոշորագույն տվյալների մշակման կենտրոն Ovio-ի Տվյալների մշակման կենտրոնը առանձնանում է իր բացառիկ տեխնիկական հատկանիշներով ՆԳՆ․ Բողոքի ակցիայի 42 մասնակից է բերման ենթարկվել Նրանք բերման են ենթարկվել վարչական իրավախախտման հոդվածով |