Կաթողիկոսն ու Ռուսիո պատրիարքը քննարկել են խաղաղության հաստատումն Արցախում![]() 12 հոկտեմբերի 2021 - 18:50 AMT PanARMENIAN.Net - Երկօրյա այցով Մոսկվայում գտնվող Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդն ու Համայն Ռուսիո և Մոսկվայի պատրիարք Կիրիլը քննարկել են խաղաղության հաստատման գործընթացը Լեռնային Ղարաբաղում։ Զրույցի ընթացքում քննարկվել են մի շարք ակտուալ հարցեր, ասվում է Ռուս Ուղղափառ եկեղեցու կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։ «Այսօր հայ ժողովրդի և Հայաստանի համար ծանր ժամանակներ են, սակայն, մենք հավատում ենք, որ Աստծո օգնությամբ և բարեկամ երկրների, առաջին հերթին ՌԴ, աջակցության շնորհիվ, մենք կկարողանանք հաղթահարել այս փորձությունը»,-ասել է կաթողիկոսը։ Քննարկվել են նաև Հայ Առաքելական եկեղեցու և Ռուս Ուղղափառ եկեղեցու երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր։ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը պարգևատրել է Ամենայն Հայոց կաթողիկոսին ՌՈւԵ «Փառքի և պատվի» 1-ին աստիճանի շքանշանով՝ ՀԱԵ և Մոսկվայի պատրիարքարանի միջև բարեկամական կապերի զարգացման համար, ինչպես նաև կաթողիկոսի 70-ամյա տարեդարձի կապակցությամբ։ Նշվում է, որ հոկտեմբերի 13-ին կայանալու է Համայն Ռուսիո և Մոսկվայի պատրիարք Կիրիլի, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի և Կովկասի Մահմեդականների հոգևոր վարչութան նախագահ, շեյխ Ալլահշուքյուր Փաշազադեի եռակողմ հանդիպումը՝ նվիրված ղարաբաղյան կարգավորման թեմային։ Երկօրյա այցով Մոսկվայում գտնվող Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին ուղեկցում են Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Արցախի թեմի առաջնորդ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն և Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը, Գերագույն հոգևոր խորհրդի անդամ, ի. գ․ դ․ Գևորգ Դանիելյանը և Մայր Աթոռի Կաթողիկոսական գրասենյակի տնօրեն Տ. Վահրամ ավագ քահանա Մելիքյանը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |