Beeline-ում մեկնարկել է iPhone 13-ի նախավաճառքը12 հոկտեմբերի 2021 - 18:58 AMT PanARMENIAN.Net - Team Telecom Armenia–ն (ապրանքանիշը՝ Beeline) տեղեկացնում է, որ iPhone 13 մոդելի սմարթֆոններրն արդեն հասանելի են նախապատվերի համար: Գրանցել այն հնարավոր է կայքում։ Սմարթֆոններրը կարելի է գնել կանխիկ և ապառիկ: Apple-ի նախորդ մոդելներից iPhone 13-ը տարբերվում է ավելի հզոր ու էներգաարդյունավետ A15 Bionic պրոցեսորով: Այդ չիպի և ավելի հզոր մարտկոցի շնորհիվ զգալիորեն բարելավվել է սմարթֆոնի աշխատանքի տևողությունը: iPhone 13 Pro և Pro Max մոդելները հագեցած են 120 հերց հաճախականություն ունեցող էկրանով: Ամենահզոր iPhone 13 Pro Max-ի հիշողության ծավալը աճել է միչև 1 ՏԲ: Team Telecom Armenia–ն (ապրանքանիշը՝ Beeline) Հայաստանում հանդիսանում է Apple-ի պաշտոնական վերավաճառողը: Ընկերությունը Apple-ի սարքավորումների համար տրամադրում է պաշտոնական երաշխիք և սպասարկում: iPhone 13-ի պաշտոնական վաճառքը Հայաստանում մեկնարկելու է հոկտեմբերի 15-ին: Հավելյալ տեղեկատվություն կարելի է ստանալ կայքում, հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին, զանգահարելով 100 անվճար համարին, կամ Beeline-ի մոտակա վաճառքի և սպասարկման գրասենյակում։ Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Մոլդովան առաջին երկիրն է, որն անվտանգության և պաշտպանության համաձայնագիր է ստորագրել ԵՄ-ի հետ Բորելն ընդգծել է, որ ԵՄ–ն կշարունակի սատարել Մոլդովային ԵՄ–ին անդամակցելու ճանապարհին Հայտնի են «Ոզնի» մրցաշարի հաղթող թիմերը Evocabank-ի մասնակցությամբ կայացել է պատվոգրերի և նվերների հանձնման արարողությունը: Սերժ Սարգսյան․ Վերադառնալու ցանկություն չունենք՝ կսատարենք Բագրատ սրբազանի առաջարկած վարչապետի թեկնածուին Նա հայտարարել է, որ իրենք ամբողջովին սատարում են այս շարժմանը Հնագիտական հուշարձանների տարածքում, այդ թվում՝ Կարմիր բլուրում, պեղումների թույլտվություններ են տրվել Խոսքը 32 հուշարձանի մասին է |