Չպատվաստվածներն ու չթեստավորվածները կարող են զրկվել ամենամյա ստաժից և արձակուրդից13 հոկտեմբերի 2021 - 18:26 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում աշխատող քաղաքացիները կարող են կորցնել ամենամյա ստաժն ու արձակուրդը, եթե չպատվաստվեն կորոնավիրուսի դեմ կամ ՊՇՌ թեստ չհանձնեն աշխատանքի ներկայանալիս։ Այդ մասին հայտարարել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը։ Նախարարի տեղակալն անդրադարձել է աշխատանային օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների նախագծին, ըստ որի՝ կորոնավիրուսի դեմ պատվաստման հավաստագրի կամ ՊՇՌ թեստի բացասական արդյունքի բացակայության պատճառով գործատուն իրավունք է ստանում չթույլատրել աշխատողին անցնել աշխատանքի, չվճարել այդ ժամանակահատվածի համար աշխատավարձ, գրում է «Փաստինֆոն»։ «30 օր աշխատանքի չներկայանալու պարագայում գործատուն իրավունք է ստանալու լուծել աշխատանքային պայմանագիրը։ Պայմանագիրը կարող է լուծվել նաև, եթե աշխատողի բացակայությունները 1 տարվա ընթացքում կազմում են 50 և ավելի օր»։ Նախարարի տեղակալը նշել է նաև, թե առաջարկվող նախագծով ինչ այլ դժվարություններ կառաջանան աշխատողների համար։ «Ի՞նչ է կորցնում աշխատողը։ Այդ ժամանակահատվածը չի կուտակվելու ամենամյա արձակուրդ և դա չի համարվելու ստաժ»,- ասել է նախարարի տեղակալը։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը զգուշացրել է, որ շուտով առանց կորոնավիրուսի դեմ պատվաստման հավաստագրի ԱԺ շենք չի թույլատրվի մտնել։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ հոկտեմբերի 1-ից աշխատողները յուրաքանչյուր 14 օրը մեկ գործատուին պետք է ներկայացնեն ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող՝ առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ։ Այնուհետև հայտարարվեց, որ այս որոշումն ուժի մեջ է մտնում հոկտեմբերի 14-ից։ Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Քո տունը Հայաստանում է․ Ամերիաբանկն առաջարկում է հիփոթեքային վարկեր Սփյուռքի համար Առաջարկից օգտվելու համար անհրաժեշտ է Ամերիաբանկի կայքում լրացնել համապատասխան հայտը Ավագանու անդամները չեն կարողանա համատեղել իրենց պաշտոնը հանրային պաշտոնի և ծառայության հետ Նախագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ ARARAT-ի հատուկ երեկո՝ նվիրված Ազնավուրի 100-ամյակին Դեռևս թատրոնի շեմից հյուրերն լիապես պարուրվում էին ազնավուրյան տրամադրությամբ Սիմոնյան. Անընդունելի է, երբ եկեղեցականը, եկեղեցին զբաղվում են քաղաքականությամբ՝ քաղաքականությունն առևտուր է «Անտարբեր նայելը և քաղաքական գործունեությամբ զբաղվելը տարբեր բաներ են»,–ասել է նա |