ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի հոգևոր առաջնորդները կոչ են արել նպաստել ռազմագերիների ազատմանը13 հոկտեմբերի 2021 - 18:28 AMT PanARMENIAN.Net - ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի հոգևոր առաջնորդներ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը և Կովկասի մահմեդականների վարչության նախագահ շեյխ ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն Մոսկվայում տեղի ունեցած եռակողմ հանդիպմանը կոչ են արել պարզել անհետ կորածների ճակատագիրը, նպաստել ռազմագերիների ազատ արձակման գործընթացին և թույլ չտալ տարածաշրջանում խաղաղ բնակիչների կյանքին սպառնացող զենքի կիրառումը: Հոգևոր առաջնորդները նաև կոչ են արել հարգել Լեռնային Ղարաբաղի տարածքում գտնվող սրբավայրերը, գերեզմանոցներն ու պատմական հուշարձանները, գրում է ՌԻԱ Նովոստին։ Եռակողմ հանդիպումից հետո տարածված հայտարարության մեջ մասնավորապես ասվում է․ «Կոչ ենք անում պարզել անհետ կորածների ճակատագիրը, նպաստել ռազմագերիների ազատ արձակման գործընթացին և թույլ չտալ տարածաշրջանում խաղաղ բնակիչների կյանքին սպառնացող զենքի կիրառում: Ադրբեջանցի և հայ ժողովրդների գոյակցությանն այլընտրանք չկա։ Այսօր հատկապես կարևոր է վերականգնել մարդկանց վստահությունը, կրկին սովորել ընկալել հարևանին հարգանքով և փոխօգնության պատրաստակամությամբ։ Նման վերաբերմունքի գրավականը հարգանքն է սրբավայրերի, պատմական հուշարձանների և գերեզմանոցների, այլ հավատի մարդկանց կրոնական զգացմունքների նկատմամբ։ Հոգևոր առաջնորնդերը կոչված են օգտագործելու իրենց հեղինակությունն ի նպաստ բարիդրացիական մթնոլորտի ստեղծմանն ու պահպանմանը կրոնների և ժողովրդների միջև»,-ասվում է ուղերձում։ Հոգևոր առաջնորդները նաև կոչ են արել երիտասարդությանը հրաժարվել ծայրահեղականությունից և ագրեսիայից, խուսափել ատելության խոսքից և Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները վերսկսելու կոչերից։ Հոկտեմբերի 12-ին Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը առանձնազրույցներ էր ունեցել Հայաստանի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդների հետ։ Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով |