Աբդոլահիանը` Բայրամովին․ Թեհրանն ակնկալում է, որ տարանցիկ բեռնատարների հարցը կլուծվի13 հոկտեմբերի 2021 - 18:38 AMT PanARMENIAN.Net - Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովի հետ՝ ընդգծելով, որ Թեհրանում ակնկալում են Գորիս-Կապան ավտոճանապարհով անցնող իրանական բեռնատարների հարցի լուծումը, տեղեկացնում է Regionmonitor-ը։ Զրույցը կայացել է Ադրբեջանի և Իրանի միջև վերջին շաբաթներին սրված հարաբերությունների ֆոնին։ Հեռախոսազրույցի ընթաքում Հոսեյն Ամիր Աբդոլահիանն անդրադարձել է նաև Իրանից Հայաստան ձգվող ճանապարհի՝ Ադրբեջանի տիրապետության տակ անցած հատվածներում ի հայտ եկած խնդիրներին։ «Թեհրանն ակնկալում է, որ տարանցիկ բեռնատարների հարցը կլուծվի», -շեշտել է Աբդոլահիանը: «Ընդգծելով պետությունների անկախությունը, ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը փոխադարձաբար հարգելու կարևորությունը՝ Բաքուն և Թեհրանը կապված են վաղեմի և կայուն հարաբերություններով։ Մենք չպետք է թույլ տանք, որ մեր միջև թյուրըմբռնումներ լինեն, անհրաժեշտ է հարաբերությունները տանել ամրապնդելու և ընդարձակելու ճանապարհով», - նշել է Իրանի արտգործնախարարը։ «Թեհրանն ու Բաքուն թշնամիներ ունեն և չպետք է հնարավորություն տան, որ այդ թշնամիները փչացնեն երկկողմ հարաբերությունները։ Տարաձայնությունները պետք է կարգավորվեն երկխոսության ու համագործակցության ճանապարհով»,- հավելել է Աբդոլահիանը։ Ադրբեջանի արտգործնախարարը ևս նշել է, թե երկու երկրները բարեկամական հարաբերություններ ունեն, և պնդել, թե դրանց պահպանումը գերակայություն է Բաքվի համար։ «Նախարար Բայրամովը կարևորել է առկա տարաձայնությունների կարգավորումը անկեղծ միջավայրում՝ երկխոսության միջոցով», -հաղորդել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունը, հավելելով՝ Բայրամովն առաջարկել է, որ երկու երկրների մաքսավորները հանդիպեն և քննարկեն բեռնատարների տարանցման հարցը։ Սեպտեմբերի վերջից Բաքուն մաքսատուրքեր է պահանջում Գորիս-Կապան մայրուղու այժմ Ադրբեջանի հսկողության տակ գտնվող 21 կիլոմետրանոց հատվածով անցնող իրանցի վարորդներից։ Իրանցի երկու վարորդ ձերբակալվել է «Լեռնային Ղարաբաղ ապօրինի այցելելու» համար։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գաֆարովան՝ Սիմոնյանի հետ հանդիպման մասին․ Խոսել ենք խաղաղ գործընթացից Այդ մասին նա խոսել է Ադրբեջանի խորհրդարանի նիստում Սիմոնյան․ Բագրատ սրբազանն օրենքով իրավունք չունի դառնալ վարչապետ Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Փաստաբանները գործադուլ են անում՝ բողոքելով հարկերի բարձրացման դեմ Ըստ նրանց, փոփոխությունների ընդունման դեպքում ծառայությունների մոտ 38%-ով թանկացում կլինի ԱԺ–ում 1 րոպե լռությամբ հարգել են Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հիշատակը Երևանի Կապույտ մզկիթի նիստերի դահլիճում տեղի կունենա հոգեհանգստյան արարողություն |